Հայ իրավաբանների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ

Հայ իրավաբանների ասոցիացիան, ի դեմս վերջինիս նախագահ Շահեն Պետրոսյանի, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը և տարբեր մեկնաբանությունները, կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ իրավաբանների ասոցացիայի անդամների հետ, ես որպես Ասոցացիայի ղեկավար՝ Շահեն Տիգրանի Պետրոսյանս, հայտնում եմ, որ Ասոցացիան հանդիսանում է մասնագիտական ոչ կոմերցիոն կազմակերպություն և չի զբաղվում քաղաքական գործունեությամբ։ Իր գործունեության ընթացքում Ասոցիացիան մշտապես անցկացնում է հանդիպումներ Ռուսաստանի և Հայաստանի պետական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչների հետ, անկախ քաղաքական հայացքներից։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը ևս կապված էր Ասոցացիայի զուտ մասնագիտական գործունեության հետ, առնչված Հայաստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ռուսաստանի տարածքում, իրավաբանական օգնության տրամադրման եւ գործակցության հետ։ Հարցերը, որոնք եղել են բացառապես իրավական թեմատիկայի շրջանակում, հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին եւ նախապես պատրաստված են եղել Ասոցացիայի անդամների կողմից և համաձայնեցում որևէ մեկի հետ չի պահանջվել։ Միաժամանակ հայտնում եմ, որ հարգելի պատճառով ես ներկա չեմ եղել այդ հանդիպմանը։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրում եմ զերծ մնալ ոչ տեղին մեկնաբանություններից, սպառնալիքներին և չտրվել շահագրգիռ անձանց սադրանքներին, որոնք հանրությանը մոլորության մեջ են գցում։ Ուզում եմ ընդգծել, որ Ասոցիացիան հետայսու էլ շարունակելու է իրականացնել իրավական աջակցություն հայրենակիցներին, անկախ ստացվող բացասական մեկնաբանություններից և սպառնալիքներից։

Տեղեկանք․- Հայ իրավաբանների ասոցացիան հանդիսանում է հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Ռուսաստանում և արդեն իրեն ցույց տվել է իրավական դաշտում՝ պաշտպանելով ՀՀ և ՌԴ քաղաքացիների «ծիրանային պատերազմների» ժամանակ՝ 2020 թվականին։ Մեր կազմակերպության խնդիրներն են՝ ցուցաբերել իրավական օգնություն ՌԴ քաղաքացիներին, կազմակերպություններին, ձեռնարկություններին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև համագործակցել պետական իշխանության մարմինների և հանրային միավորումների, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ՝ իրավագիտության ոլորտում՝ ՌԴ տարածքում»։