Ցուցակով, նորօրյա Մեֆիստոֆելի կամքով, ԱԺ-ում հայտնված անձինք ծախում են իրենց հոգիները․ Նրանք կոճակ սեղմողներ են․ Քաղաքագետ

«Իմ Քայլի» վաճառված հոգիներն ու Մեֆիստոֆելը

Դոկտոր Ֆաուստի մասին եվրոպական լեգենդն ունի շատ վարկածներ, որից ամենանշանավորը Գյոթեի անմահ պոեմն է։

Լեգենդի հիմնական իմաստն այն է, որ Դոկտոր Ֆաուստը ցանկանում էր հասնել աստվածային կատարելության, հասկանալ անհասկանալին ու օգտվել կյանքի բոլոր հաճույքներից։ Նրա անհագ ցանկություններից օգտվում է Մեֆիստոֆելը՝ Սատանայի բանագնացը, և այդ ամենի դիմաց գնում է Ֆաուստի հոգին։ Բնականաբար, Ֆաուստը, ստանալով ամենն, ինչին ինքը չի հասել իր աշխատանքով ու իմաստությամբ, փորձելով բոլոր հաճույքներն, այդ ընթացքով կործանելով շատերին, վերջում զղջում է և փորձում է ետ գնել իր հոգին, բայց ավաղ, արդեն ուշ էր, գործարքն անվերադարձ էր կնքվել։

Հիմա գանք Իրենց Քայլին, կամ Քայլի պատգամավորներին, կամ դրանց վաճառված հոգիներին, որոնք իրենց գիտելիքներով, ապրած կյանքով ու փորձով անարժան ձեւով ազգի ճակատագիրը որոշող դերակատարումն են ստանձնել։

Ցուցակով, նորօրյա Մեֆիստոֆելի կամքով, ԱԺ-ում հայտնված անձինք ծախում են իրենց հոգիները։ Նրանք կոճակ սեղմողներ են։ Եթե Ֆաուստը գոնե ձգտում էր կատարելության, ապա ԱԺ-ի ֆաուստներն ընդամենը թուլափայ են ստանում, եթե Ֆաուստը մերձավորներին էր վաճառում, սրանք վաճառում են Հայրենիքը, եթե Ֆաուստը Սատանայի բանագնացն էր, ում հետ կնքվում էր պայմանագիրն, ապա իրենց քայլի առաջնորդը սովորական արկածախնդիր է, սակայն գործարքը գործարք է ու պետք է կատարվի, որքանով որ գինը մեծ չլինի, իսկ դերակատարները’ մանր ոչնչություններ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։