Թուրքիան ռազմական ավիաբազա է կառուցում Գանձակում. Wargonzo

Թուրքիան ռազմական ավիաբազա է կառուցում Գյանջայում (ադրբեջանի տիրապետության գտնվող հայկական պատմական Գանձակը.-խմբ.): Այս մասին հայտնում են Ստամբուլում @wargonzo նախագծի աղբյուրները: «Մեր տեղեկություններով, Անկարան քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման քողի տակ արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի կառուցումը: Էրդողանը այդքան էլ գոհ չէ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից, և նա հատկապես գոհ չէր ռուս խաղաղապահների ստացած դերից և լիազորություններից, ի տարբերություն թուրք զինվորականների: Բացի դրանից, ռուսները ակտիվորեն պատրաստվում են Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը: Ընթացիկ դասավորությունը փոխհատուցելու համար Անկարան մասնակցում է Գյանջայում ավիաբազայի կառուցմանը: @Wargonzo-ի աղբյուրների համաձայն, ուղղաթիռներից և անձնակազմից բացի, Գյանջայում կտեղակայվեն նաև F-16»,- գրել է տելեգրամյան ալիքը: