Ամուր կանգնենք եկեղեցու կողքին․ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներն այսօր Էջմիածնում էին

«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին». այս կարգախոսով այսօր բազմաթիվ քաղաքացիներ այցելել են Մայր Տաճար և Ս. Գայանե եկեղեցի՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն:

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները նույնպես մասնակցել են Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող տարեվերջի Սուրբ պատարագին՝ մեկ անգամ ևս ակնածանք ու զորակցություն հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթելով Հայոց աշխարհի անսասանության և հերոս նահատակների հոգու խաղաղության համար։

Հայրենիքի փրկության շարժում