ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԼՂ իրավիճակը

ՌԴ և ՀՀ ԱԳ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը:

«Կողմերը շարունակել են մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում: