Ո՞վ է Հրապարակում «Նիկոլ վարչապետ» բղավելով մեքենան ցուցարարների վրա քշած հարբած կինը

Հրապարակում «Նիկոլ վարչապետ» բղավելով մեքենան ցուցարարների վրա քշած հարբած կինը CPS բենզալցակայանների սեփականատիրոջ քրոջ հարսն է

Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ 01xs011 պետհամարանիշով «Մերսեդեսի» հարբած կին վարորդը «Նիկոլ, վարչապետ» բղավելով քշել է Հանրապետության Հրապարակում նստացույց անող քաղաքացիների վրա:

Մեզ հաջողվեց պարզել, որ մեքենան գրանցված է CPS բենզալցակայանների սեփականատիրոջ՝ Աշոտ Սալազարյանի քրոջ որդու՝ Արա Հովհաննիսյանի անունով, որը բնակվում է Արտաշիսյան փողոցում:

Ավելին, մեքենայի ղեկին եղել է CPS-ի սեփականատիրոջ քրոջ հարսը՝ Հովհաննիսյանի կինը:

Տեսանյութը՝ այստեղ