Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը

Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը։ Այս մասին հայտնում է MInval.az լրատվական կայքը, վկայակոչելով Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ղեկավար Անար Նաջաֆլիի հայտարարությունը։

Այդ ճանապարհով նախկինում Ադրբեջանը ուղիղ կապ էր ապահովում Նախիջևանի հետ։ Նոր կառուցվող ճանապարհը ամենայն հավանականությամբ մտնելու է այն տրանսպորտային միջանցքի համակարգի մեջ, որով, ըստ նոյեմբերի 9/10 կնքված եռակողմ Հայտարարության, Ադրբեջանի արևմտյան տարածքները կապվելու են Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։