Ինչ ծագում ունի «ժեխ» բառը

Քանի որ Ապրես Զոհրաբյանը հարցրեց «ժեխ» բառի ստուգաբանությունը, համառոտ ասեմ, որ այն գրաբարի «ժահ» – «գարշահոտություն, աղտեղություն, գարշելի, զազրելի, տգեղ բան» բառի բարբառային զարգացումն է՝ մասնավորապես տարածված Երևանի խոսվածքում՝ «ժեխ» – «աղբ» իմաստով։

Ստուգաբանորեն այն ունի իրանական (պարթևական) ծագում և ցեղակից է դասական նոր պարսկերեն زهیدن [zahīdan] «արտահոսել, հոսել» (նաև կեղտոտ հեղուկների և ջրերի համար) բայի հետ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։