Ադրբեջանական քարտեզներով գծվում են Հայաստանի սահմանները (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանն է

Կա այն համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, քանի դեռ ավարտին չի հասցրել դավաճանական ծրագիրը: Այսօր Հայաստանի սահմանները GPS համակարգով, ադրբեջանցիների ստեղծած քարտեզների հիման վրա տրվում են Ադրբեջանին:

Արցախը թշնամուն վաճառելուց հետո, հիմա էլ  Փաշինյանն իրականացնում է Ալիևի մյուս երազանքը. Սյունիքն է հանձնվում թշնամուն: Սկսվել է Կապանի 13 գյուղերի բարձունքների հանձման գործընթացը։ Կատարվում է այն, ինչ տեղի ունեցավ Շուշիում, Քարվաճառում, Բերձորում․ կապանցիներն այրում են սեփական տները, որ թուրքին չմնա։  Նկատենք, որ այդ բարձունքները, բացի այն, որ մեր հայրենիքի մի մասն են, նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։