Հիմա հենց գրեմ, որ հաղթելու ենք, բոլորիդ աչքի առջև Արծրունը կգա, բայց գրում եմ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ և թող ձեր բոլորի աչքի առջև միայն Սուրբ Խաչը գա…

Հիմա հենց գրեմ, որ հաղթելու ենք, բոլորիդ աչքի առջև Արծրունը կգա։

Բայց գրում եմ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ և թող ձեր բոլորի աչքի առջև միայն Սուրբ Խաչը գա…

Մենք որպես Ազգ հեռվացել ենք Աստծուց. այո, շատ ենք հեռվացել։ Ժամանակն է վերհիշել,  թե ով ենք մենք, և որն է մեր դերը այս աշխարհում։ Ձեզ թվում է թուրքը միայն հո՞ղն է զավթում։ Ոչ, թուրքը մեր քոքն է ուզում վերացնել մեր իսկ ձեռքերով։ Ինչո՞ւ ենք հասել այս հանգրվանին։ Որովհետև հեռվացել ենք Աստծուց։ Սա է փաստը, որի հետ պետք է հաշտվել և ձգտել այն ուղղելուն։

Թող Աստված պահապան լինի մեր Ազգին և ևս մեկ անգամ ուղղորդի մեզ դեպի ճիշտ ճանապարհ…

Սա կլինի մեր վերջին փորձությունը։ Կամ կհաջողենք, կամ էլ վերջնականապես կկործանվենք։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից