Ո՞րն է լինելու ընդդիմության հաղթաթուղթը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ, «Ֆեյք հեղափոխության» նախաձեռնության ղեկավար Արսեն Նիկողոսյանը, որի հետ խոսեցինք ընդդիմադիր կուսակցությունների բողոքի նախաձեռնությունների արդյունավետությունից, հասարակության մի մասի անվստահությունից նախկինների նկատմամբ, իշխանականների մանիպուլյացիաներից։

Ինչո՞ւ չի հեռանում Փաշինյանը, թեև նրա հրաժարականն են պահանջում վեհափառը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, գիտնականները, մշակույթի գործիչները, ի՞նչ նպատակով էին ի սկզբանե այս իշխանությունները եկել։ Հրաժարակա՞ն, թե քրեական պատասխանատվություն, արդյո՞ք ռազմական հանցագործությունները կբացահայտվեն հաջորդ իշխանությունների կողմից և մեղավորները կպատժվեն։

Իշխանություններն ամեն գնով փորձում են, ջանում կառչած մնալ իրենց աթոռներին։ Արսեն Նիկողոսյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանը երբ պատմել է, որ Ռուսաստանում իրեն դավաճան են անվանել, թաքցրել է այնտեղ ապտակ ստանալու հանգամանքը, որից հետո պարտության ամբողջ մեղքը բարդել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ արդարացնելով իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում