Ինչ-որ առումով տուժողը նաև դրդիչ է

ԱԱԾ-ի անունից հրապարակված երեկվա աղմկահարույց տեսանյութը բուռն վեճեր առաջացրեց մասնագիտական շրջանակներում։ Մասնագետների մի մասն այն համարում է հնդկական, իսկ մյուս մասը՝ գերմանական կինոյի ժանրային դրսևորում։

Անկախ այս վեճերից՝ մի բան պարզ է. բողոք ունենալու դեպքում պետական շենքեր անարգել ներխուժելու իրավունքի մասին ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ներշնչել են հենց այս ազգադավ իշխանությունների ներկայացուցիչները։ Օրինակ՝ գործով տուժող հենց նույն Ա.Միրզոյանը (տե՛ս, օրինակ, 2018թ. ապրիլի 17-ի նրա խոսքը)։ Այսինքն՝ ինչ-որ առումով տուժողը նաև դրդիչ է։

ՀԳ. Զանգվածային անկարգություններն անթույլատրելի են։

ՀՀԳ. Տուժող-դրդիչին՝ առողջություն ու ամբողջական վերականգնում։

ՀՀՀԳ.

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից