Փաշինյանին հեռացնելը Փաշինյանին էլ ձեռնտու է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, հասարակական գործիչ Աշոտ Կոշկակարյանը, որն անդրադարձավ Փաշինյանի իշխանություններին մերժելու ժողովրդական շաժմանը՝ ասելով, որ մարդիկ չեն գիտակցում՝ կանգնած են ինքնաոչնչացման առաջ և շարունակում են հանդուրժել այսօրվա իշխանություններին՝ իրենց անադեկվատ ղեկավարով հանդերձ, որը պլանավորած տանուլ տվեց պատերազմը, պետական կառավարման ամբողջ համակարգը քանդեց, հասարակությանը պառակտեց և հիմա էլ փորձում է ազգադավ այլ ծրագրերին միս ու արյուն տալ։ Աշոտ Կոշկակարյանը չի ընդունում, որ Փաշինյանը պետք է հեռանա, նա պետք է կանգնի ռազմական դատաստանի առաջ, որը, չնայած ռազմական դրությանը, չի ստեղծվել։

Անդրադարձանք նաև գերիների փոխանակման գործընթացներին, ինչպե՞ս էր դա իրականացվում 1990-ականներին պատերազմում հաղթելուց հետո, ինչո՞ւ այժմ միջազգային կառույցները չեն շտապում օր առաջ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք։

Ի՞նչ է կատարվում այսօր Արցախի և Հայաստանի սահմանին, որքանո՞վ է հավանական պատերազմի շարունակությունը՝ շատ ավելի ծավալուն ու կատաղի ընթացքով։ Հաղորդման հյուրը վստահորեն նշեց, որ ամենաուշը վեց ամիս հետո մեր պետությունը նոր արհավիրքի առաջ է հայտնվելու։

Մանրամասները՝ տեսանյութում