Այս պահին Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր. ո՞ւր են պետական այրերը, մարդիկ մնացել են միայնակ (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է Ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդես եղավ ելույթով, որի ընթացքում նշեց. «Հենց այս պահին, երբ մենք քննարկում ենք ռազմական դրությունը չեղարկելու հարցը Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր, մարդիկ այրում են իրենց բնակավայրերը: Ո՞ւր են պետական այրերը, որ հուշագրի շրջանակներում պետք է գործողություններ իրականացնեն: Մարդիկ մնացել են միայնակ իրենց խնդիրների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում