Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սենատի ընդունած բանաձևը

Mediaport  թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սենատի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ո՜չ Հայաստանին, ո՜չ Ղարաբաղի բնակչությանը, ո՜չ էլ Ֆրանսիային»-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն այս հայտարարությունը տրածեց Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո, որում վերջինս նշել էր. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»: