ՌԴ-ում կանխվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծրագրած ահաբեկչություններ. «ՌԻԱ Նովոստի»

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի մարզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ծրագրված ահաբեկչություններ են կանխել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային խմբի գործունեությունը, որի անդամները նպատակ ունեին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր և փաստաթղթեր: