Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշը

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է հանձնել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշը, «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, հաղորդել են ՌԴ առողջապահության նախարարությունից:

«Բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշներն ու ուզում ենք հանձնել»,- պատվաստանյութը հանձնելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ասել է Մուրաշկոն:

Նա նաև հայտարարել է, որ ռուս բժիշկները պատրաստ են օգնել հայերին գործնականում և խորհրդատվությամբ: