Պուտինը հայտնել է, թե երբ կորոշվի ԼՂ կարգավիճակը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս կարգավորել իրավիճակը հեռանկարում»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:

«Ամենակարևորն այն է, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը»,- այս մասին Պուտինն ասել է Россия 24 հեռուստաալիքի եթերում: