Հունաստանում կրկին համընդհանուր կարանտին է սահմանվել

Հունական իշխանությունները Հունաստանում համընդհանուր կարանտին են սահմանում կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով, հայտնում է ERT-1-ը:

Համաճարակի մեկնարկից ի վեր սա Հունաստանում երկրորդ կարանտինն է: Առաջինը սահմանվել է մարտ-ապրիլ ամիսներին:

Հունաստանում ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 46 892, մահվան`673 դեպք: