Մեր խնդիրը պետք է լինի՝ ամեն ինչ անել Ռուսաստանի և մյուս համանախագահ երկրների աջակցությամբ, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր

Մեր խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել Ռուսաստանի և մյուս համանախագահ երկրների աջակցությամբ, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Ավելին. Դիվանագիտական հաղթանակ կլինի Թուրքիայի Մինսկի խմբից դուրս հանելը:
Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մենք անընդունելի ենք համարել և նույն կարծիքին ենք այսօր։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից