«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է դուրս գալ Թուրքիայում կառուցվող Akkuyu ատոմային էլեկտրակայանի շինարարության նախագծից

«Ինտեր ՌԱՕ» ռուսական էներգետիկ ընկերությունը կարող է դուրս գալ Թուրքիայում կառուցվող Akkuyu ատոմային էլեկտրակայանի շինարարության նախագծից: Այս մասին տեղեկացնում է atomic-energy.ru կայքը:

«Ինտեր ՌԱՕ»  ընկերության տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 26-ին կայացած նիստի ժամանակ հավանության է արժանացրել Akkuyu Nükleer-ի շինարարության նախագծի մասնակցության դադարեցումը:

Akkuyu Nükleer-ի» բաժնետերեր են հանդիսանում Русатом Оверсиз (74,915%), Атомстройэкспорт (2,267%), «Ինտեր ՌԱՕ» (0,820%), Концерн Росэнергоатом (21,948%), “Атомтехэнерго” (0,025%) և “Атомэнергоремонт” (0,025%):

Թուրքիայում Akkuyu առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծն իրականացնում է Akkuyu Nükleer ընկերությունը՝ հիմնված Ռուսաստանի ու Թուրքիայի միջև 2010-ի մայիսին կնքված միջպետական համաձայնագրի վրա: 4800 Մգվ հզորությամբ ատոմային էլեկտրակայանի շինարարության ավարտից հետո տարեկան կարտադրվի մոտ 35 մլրդ Կվտ էներգիա:

Ատոմակայանի առաջին բլոկի շահագործումը նախատեսվում է 2023-ին: