Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելուն․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին: Իր գրառմա մեջ ասված է.

«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներում ես ճնշում գործադրեցի առաջնորդների վրա` ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանդիվանագիտական կարգավորմանը հետամուտ լինելու իրենց ստանձնած պարտավորությունները պահպանելու հարցում: Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ կյանքին»,-գրել է նա: