Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը․ Մակունց

Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Ստորեւ ներկայացնում ենք բառացի մեջբերումը Թրամփի այսօրվա ելույթից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբալցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոյում էի, մենք Օհայոյում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել են Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»,- գրել է Մակունցը։