Genocide Watch-ը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները

Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները:  Genocidewatch-ն անդրադառնում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին.

«Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր ՝ հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար: Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են ՝ Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան»,- նշված է հոդվածում։