Ինչ տրամադրություններ կան Ռուսաստանում արցախյան պատերազմի հետ կապված (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Ի՞նչ տրամադրություններ են ռուսական քաղաքական վերնախավում և հանրության շրջանակներում արցախյան պատերազմի հետ կապված, լրատվամիջոցներում մեկնաբանությունները միանշանակ չեն, ցավոք կան նաև սխալ մեկնաբանություններ, ակնհայտ հակահայ դիրքորոշումներ։ Մարիամ Հովսեփյանն ասաց, որ բաքուն հսկայական գումարներ է վատնում այդ նպատակով՝ կառավարելով և ուղղորդելով ռուսաստանյան լրատվամիջոցներում իրենց վայ փորձագետներին։ Բաքուն նպատակ է դրել նաև սեպ խրելու ռուս-հայկական հարաբերություններում, ինչի համար ակնհայտ սուտ և չափազանցված տեղեկատվությամբ ռուս հասարակությանը լարում է հայերի դեմ։

Ռուսաստանում կա՞ գիտակցում, որ թուրքիայի կողմից այս պատերազմը հրահրվել է նաև Ռուսաստանին ներքաշելու նպատակով, ինչպես այսօր նաև շատ ռուս փորձագետներ են նշում, Ռուսաստանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում ահաբեկիչների մուտքը արգելելու համար։

Քաղաքագետի հետ քննարկեցինք նաև ՀԱՊԿ-ի ներգրավման հարցը Հայաստանի դեմ թուրքական ագրեսիայի դեպքում, Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների ռազմական համագործակցության և Ղրիմը վերադարձնելու հավակնոտ հայտարարությունները։

Մանրամասները՝ տեսանյութում