Ուժեղն ու հաղթողն է պայմաններ թելադրում աշխարհին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պահեստազորի փոխգնդապետ Իվան Պողոսյանը, որը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այսօրվա արցախյան պատերազմը կանխատեսելի էր դեռ այն ժամանակվանից, երբ ադրբեջանն ու թուրքիան համատեղ զորավարժություններ նախաձեռնեցին և այդ պատրվակով թուրքիան սկսեց մեծ քանակությամբ զենք կուտակել ադրբեջանում ու Նախիջևանում։ Թշնամին նպատակ ուներ հանկարծակիի բերելով հայկական կողմին՝ կարճ ժամանակում տարածքներ գրավել, բայց նրա հույսերն ի դերև ելան, մեր ոգին, միասնակությունը, պատրաստվածությունը կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն և այսօր էլ դիմադրում են ու հետ մղում թշնամական ուժերը։

Խոսեցինք միջազգային հանրության արձագանքից ու այդ առումով մեր սպասելիքներից։ Այսօր Հայաստանն ու Արցախը պետք է միասին պատրաստ լինեն՝ առանց որևէ օգնության դիմակայելու վայրագ թշնամուն, բայց շատ կարևոր է դիվանագիտական աշխատանքն աշխարհի հետ, որը հերթական անգամ ցեղասպանություն է հանդուրժում։

Արդյո՞ք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է տարածաշրջանում խաղաղության երաշխիք դառնալ, ո՞ր պետությունները պետք է դրանում շահագրգռված լինեն։

Իվան Պողոսյանը կարևորեց նաև թիկունքի պատրաստությունը պատերազմին՝ ասելով, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր պիտի արվեն։

Մանրամասները՝ տեսանյութում