ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ առավոտյան՝ ժամը 10:00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով՝ մեր երկրի դեմ սանձազերծված պատերազմի, այս օրերին դրա թողած հետևանքների և մեր անկոտրում պայքարի թեմայով։