Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 265-ով

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ՝ 27-րդ պացիենտը: Այս մասին հայտնել է stopcov.ge կառավարության հատուկ կայքը:

Բացի այդ, այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4664 դեպք:

Ապաքինվել է ևս 54 բուժառու և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1759: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: