Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց իր պարտականությունները Բելառուսի նախագահի պաշտոնում:

ԿԸՀ ղեկավարը նրան է հանձնել հանրապետության ղեկավարի վկայականը: Արարողությունը կայացել է Անկախության պալատում:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին, Լուկաշենկան հավաքել է ձայների 80,1% -ը: Սա նրա վեցերորդ ժամկետն է: