Բա ինչո՞ւ Նիկոլին չթունավորեցին

Նիկոլը միջազգային «սոոբշեստվային» հետաքրքիր չէ՞ր: Յուշչենկոյին թունավորեցին, Լիտվիենկոյին, Սկրիպալին, հիմա էլ՝ Նավալնուն: Նիկոլին` չէ:

Զուտ թեորետիկ առումով. հետաքրքիր է` ինչո՞ւ չթունավորեցին: Որովհետև Նիկոլը բազմակի օգտագործման մատրիցա էր: Իր օրերում նա Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև հրումով գեներացրեց Մարտի 1-ը: Որից հետո (ըստ «չար լեզուների»), այդ օրերին նա ապաստանել է ոչ թե տիկին Վալյայենց տանը, այլ` ԱՄՆ դեսպանատանը. կարծես թրենինգների հզոր պասաժով: Հետո Սիմիդյան Հակոբենց տնից որոշեց «հաձնվել», նստել, դուրս գալ… անմահանալ:

Ովքե՞ր էին աշխատում նրա վրա բոլոր ժամանակերում: Չերկնչենք ու արձանագրենք` բոլորը: Նա հիբրիդ է: Կար հիբրիդ: Մնաց հիբրիդ: Այդպես էր մտահղացված (ճակատագրորեն, թե ավելի խելացի մեկը ճարտարապետել էր նրան. ինքն ու տիեզերքը կիմանան), որպես գործիք:

Այո, որպես պրոեկտ` խուփը գլորվել, ղազանին էր դեմ առել. խորամանկ, լեգոներ, ուտել-բերանը մաքրելուց՝ գերազանցիկ,  տեսակով քվանտային Նիկոլայ Փաշինյանը այս ժամանակահատվածում կարողացավ ճիշտ տեղից, ճիշտ ժամին անտեսանելի ծավալվել-ծալվել-ճառագայթվել`  մետաֆիզիկ վիճակներ ստեղծելով իր շուրջը. ինչը ցայս նրա պայքարի իրական կունդալինն էր:

Ավաղ, սակայն, ամեն լավ բան, ունի նաև իր վախճանը:

Ամենահետաքրքիրը Փաշինյան Նիկոլի հետ վերջնականապես տեղի ունեցավ տավուշյան դեպքերից հետո. նա  վերջնական հողանցում ապրեց. զրոյացավ խիստ բարձր լոտերով ու այնքան, որ նրա գերագույն հմայքի` պոպուլիզմի դիակը նետվեց անդունդը` վերջնականպես, դույզն իսկ տեղ չթողնելով սամադխիի- վերակենդանացման:

Ուշադիր աչքը նկատելու էր երկու հանգամանք. որդու վերադարձից հետո Փաշինյան Նիկոլը հողանցվեց անվերադարձ. սա առանձին դիտարկումների առարկա է, ինչը կանենք մեկ այլ անգամ, սակայն սկզբի համար արձանագրենք. որդու վերադարձը համընկավ  նույն օրերին Տավուշում կատարվածի հետ. ինչն էլ նշանային է, ինչպես իր գունավոր հեղափոխությունը, ինչն էլ  Նիկոլին դարձրեց ոչ մեկ: Զրո:

Ի դեպ. մեկ շատ հետաքրքիր դիտարկում ևս. Փաշիյնան Նիկոլը Տավուշի դեպքերից հետո իր հայրենքում այնքան հեռու է «ման գալիս» իր հայրենի Տավուշից, որ նույնքան հետաքրքիր է, որքան իր ֆիասկոյի մնացյալ առանձնահատկությունները. հոգեբանական գնահատականը չտանք, առանց այդ էլ հասկանալի է`մարգարեն իր քաղաքում չսիրվելուց բացի, մարգարեն «լժե պրառոկ» էր. խիստ լուրջ ու տիեզերաբանական կատեգորիաների հանգույն, ինչը բարդ զրույց է, չենք վարի այսօր, սակայն Նիկոլը պարտվեց ու իրականում` իր իսկ հողի, մաշկի, քայլումի լանդշաֆտի վրա:

«Սլաբո՞»: Հա, «արդարա»: Էներգետիկ տրանսֆորմացիա է տեղի ունեցել` «կապիկությունը» և պոպուլիզմը արվեստի աստիճան հասցրած Նիկոլի մոտ. նա կարմիչսկի մահացավ Տավուշից հետո:

Չարձանագրվեց, սակայն Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկացավ, որ ինքը վերջնականապես ավարտվեց որդու վերադարձի, իր պախմելի գիշերը, երբ նույն Տավուշում տեղի ունեցավ անչափ կարևոր իրադարձությունը, որն իր հետ ոչ մի, կրկնում ենք` ոչ մի կապ չուներ. ստրատեգիական դիրքավորման խիստ նրբագեղ քարտեզ գծվեց տարածաշրջանում, ինչը Հայաստանը դիրքավորեց զարգացումների կիզակետում, որովհետև պրիցելի տակ հայտնվեցին տարածաշրջանային գերհզոր տրանս-նացիոնալ պրոեկտները, որի համար Հայաստանում պահակ էր նշանակվել Բրիտիշի «ներկայացուցիչ», դեռևս  ու կարծես Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը, որը նույնպես ոչ միայն այդ ճակատում կրեց լուրջ պարտություն, այն է` հայ-ադրբեջանական կոնֆլիկտը սահուն տեղակայվեց, այսպես ասած, ՀԱՊԿ կոնֆիգուրացիայում (իսկ ՀԱՊԿ ասելով, «պադրազումվայեմ» Ռուսաստան), ասել է` Ռուսաստանն անտեսանելի իր ձեռքը վերցրեց տրանսկորպորացիոն հանգույցների վերահսկման մասամբ անտեսանլի, բայց իրական հսկողության փաթեթը, ինչին Նիկոլն ուներ զրո մասնակցություն, որովհետև «խմուկ-քնուկ» էր,  իսկ նման անկարող վարքագիծ` «գունավոր» հեղափոխության հայրիկները դժվար թե ներեն որևէ մեկին, էլ առավել անպտուղ Նիկոլին: Այդ թվում` «բոլշևիկ տատիկի սենյակում»  անվրդով դնջվող Արմեն Սարգսյանին:

Եղածը եղած է:

Ու սա է առաջին պատճառը, որ Փաշինյան Նիկոլը, Տավուշից հետո վերջնական էներգաթափ եղավ, կապսուլահանվեց. դադարեց դույզն ինչ հետաքրքրել թե Ռուսաստանին (որը մեծ հաշվով շատ դեմ չէր եղել Նիկոլի վարչապետացմանը, հազար ու մի պատճառով, դա էլ առանձին քննարկման թեմա է` մի օր կքննարկենք), թե իրեն գունավորած Արևմուտքին. բայց ահա տավուշյան դեպքերի օրը ու հետո կարմիչսկի Նիկոլը այլևս ու բացարձակ չկա: Ընդորում, չկար նաև  «ֆիզիչսկի»` խմուկ-քնուկ էր:

Թունավորեն, որ ի՞նչ անեն:

Իսկ երբ չթունավորված Նիկոլը զարթնեց, «կանստատացրեց»` խաղը ոչ միայն տարածաշրջանում էր (Լիբանան, Իսրայել, Իրան, Բելառուս) փոխվել, այլև` Հայաստանում. ու ինքն այլևս ոչ մեկին էլ չի հետաքրքրում, գործընթացները իր գլխի վրայով ընթացել-ավարտվել են: Նրան անգամ չհաջողվեց պոստ-ֆակտում ինչ-որ բան արձանագրել: Շատ խղճուկ, ծիծաղելի որբի  «հառաչանք» հիշեցրեց նրա չտես պարգևատրումը` Տավուշի դեպքերի մի քանի տասնյակ զինվորականներին:

Ու թե շվեյկյան մոտիվացիայով առաջ գնանք, իրականում այդ ամենի հետ ոչ մի կապ չունեցող, այդ ամենից անտեղյակ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն էր պարգևատրում` «ուտիշիտելնի պրիզ» տալիս` փորձելով «մասնակցել» այդ «մարտերին», «կանստատացնել»` ինքը «գերագույն գլխավոր հրամանատար» կարող  է լինել… ախր:

Մի խոսքով` Տավուշի դիրքի գրավումը Փաշինյան Նիկոլի հետ արեց այն, ինչն օրինաչափ էր ու «արդար». զրոյացրեց որպես հաշիվ-ֆակտուրա, որպես գործիչ, որպես  խաղացող` վերջնական արձանագրմամբ` «ֆինի դը լա քոմեդի»:

Սա քիչ էր. զուգահեռ` բավականին գրագետ պասաժով, կրկին խաղի մեջ մտան խորքային պետության իրական խաղացողները… ձգենք պաուզան`արձանագրելու, հենց այն պահին, երբ Փաշինյան Նիկոլին այս ամենից մնացել էր «մի ձիգ պարան և երկնուղեշ փայտեր երկու», խորքային պետության իրական խաղացողները, իրականում` Սերժ Սարգսյանը, Ապրիլյան պատերազմի իրական արժևորմամբ, մտան խաղի մեջ, թույլ չտալու Փաշինյանի «անդոյական»` «տրոյական ձիուն» մատադորներ ստեղծել Ապրիլյան պատերազմում.  կերտել այդ հաղթական պատերազմից  այն, ինչի հանձնարարականը դրսի, իրական տերերի կողմից ունեն` տերերի քիմքին հաճո լանդշաֆտով ու քարտեզով, սպասվող եզրակացություններով. որի քարտեզագիրները, որքան էլ ծիծաղելի, լինելու էին Անդո Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, իսկ այդ ամենի գլխին` գաղափարախոս կարգված` Կամանդույուչշի անվանյալ անհասկանալի հիբրիդ` «տարած-հետ բերած» Բաբայան Սյամոն:

Վավերացնենք. շախմատային «դոսկան» իրականում և այս պահին շարում են ոչ թե արկածախնդիրները, խորքային որևէ խնդրից բացարձակ չհասկացողները, այլ` խաղի իրական տերերն ու ճարտարագրողները. ու որքան էլ թվա, թե այդպես չէ, միևնույն է, նրանց հաշվարկը մի քայլանի չէ, սպասումների շկալան` անչափ բարձր. արդյունքները չեն ուշանա: Ի հեճուկս բանակում չծառայած Փաշինյան Նիկոլի, նրա չծառայած մորուքը շոյել փորձող, ոչ պակաս արկածախնդրության մեծ դարբնոց Բաբայան Սյամոյի ու Քոչարյան Անդոյի:

Կարմեն Դավթյան