Վայ պարետ, պարետ… Պարետը բացում է փակագծերը

ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու առթիվ գումարված հատուկ նիստում պարետն իր եզրափակիչ ելույթում բացեց փակագծերը (ու բնավ ոչ իշխանության օգտին) և, ըստ էության, հաստատեց ընդդիմության տեսակետները:

Ուշադիր եղեք, թե ինչ է ասում պարոն պարետը։

Ասում է՝ «արտակարգ իրավիճակը չէ պատճառը, որ Հայաստան տուրիստներ չեն գալիս և արտակարգ դրությունը չէ պատճառը, որ մարդիկ զրկվել են աշխատանքից»…

Վերջ, ամեն ինչ ասված է: Ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք տալ հնարավոր չէր…

Շատ ճիշտ է ասում պարոն պարետը:

Իսկապես, անկախ արտակարգ դրությունից՝ Հայաստան ոչ մի տուրիստ էլ չի գալու և ոչ մի ներդրում չի արվելու…

Տուրիստը գիժ չի, որ՝

– գա դիմակ կրի, ուշագնաց լինի ու հիվանդանոցի մատերիալ դառնա.

– գա, դիմակ չդնելու համար տուգանվի, պառկացվի ասֆալտին, ծեծ ուտի ու տարվի Ոստիկանություն.

Ներդրողը չի ցնորվել, որ՝

– գա, ներդրում անի, հաջորդ օրը հարկայինը նստի վզին, տուգանի ու երկրից վտարի.

– դատավորներին գետնին տեսնելուց հետո գա ու անկախ դատարան ակնկալի:

Ճիշտ եք պարոն պարետ։

Արտակարգ դրությունը հեչ կապ չունի մեր պետության անկման հետ…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Վայ պարետ, պարետ…Պարետը բացում է փակագծերըԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու առթիվ գումարված հատուկ նիստում…

Опубликовано Gevorg Petrosyan Среда, 12 августа 2020 г.