ԱՄՆ արգելքների պատճառով «TikTok»-ը կարող է կորցնել գովազդատուներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված արգելքի պատճառով չինական «TikTok» հավելվածը կարող է անհետանալ հավելվածների խանութներից և կորցնել իր գովազդատուներին:

Այս մասին վկայում է Սպիտակ տան փաստաթուղթը, որը հայտնվել է լրատվական գործակալության տրամադրության տակ:

Ըստ աղբյուրի, ԱՄՆ կառավարությունը, տվյալների գաղտնիության անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, քննարկում է չինական «TikTok»-ի գործունեության և ֆինանսավորման առանցքային ասպեկտների խախտման հնարավորությունը։

«ԱՄՆ նախագահի առաջ բերած արգելքը կարող է դրսևորվել, օրինակ, հավելվածների խանութներում «TikTok»-ի հասանելիության համաձայնագրերի բացակայությամբ»,- նշվում է փաստաթղթում:

Անցյալ շաբաթ Թրամփի գործադիր կարգադրությունից հետո «TikTok»-ը գովազդատուներին հայտնել է, որ կշարունակեն հարգել պլանավորված գովազդային արշավները, փոխհատուցել այն ամենի համար, ինչը չի կարող իրականացնել։ Այնուամենայնիվ, «TikTok»-ը խոստացել է  աշխատել խոշոր ազդեցության տակ գտնվող աշխատողների հետ` արգելքի դեպքում այլ հարթակներ տեղափոխվելու համար: Գովազդատուներից ոմանք «Reuters»-ին ասել են, որ իրենք պատրաստ են նաև «արտակարգ իրավիճակների», և հաշվի են առնում իրենց մարկեթինգի այլ ծրագրեր ևս։

Սակայն, դեռևս հայտնի չէ՝ Թրամփի կարգադրությունը կատարվելու է՞, թե՞՝ ոչ։

«Microsoft Corp»-ը (MSFT.O) ղեկավարում է բանակցությունները՝ «TikTok»-ի՝ Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բաժնեմասերը ձեռք բերելու համար։ Այս ամենն իրականացվում է  Թրամփի վարչակազմի վերահսկողության ներքո: