Գործող թափթփուկային խունտայի ինտելեկտուալ մակարդակը «կարգին հաղորդումներից» և «կիսաբացներից» այն կողմ չի անցնում

Քոչարյան Անդրանիկը Սերժ Սարգսյանի վերջին տեսաուղերձները կոչել է «կիսաբաց լուսամուտ»։

Հայ հասարակությանն այլևս հայտնի է, որ գործող թափթփուկային խունտայի ինտելեկտուալ մակարդակը «կարգին հաղորդումներից» և «կիսաբացներից» այն կողմ չի անցնում։

Դե բարոյազրկության մասին էլ չխոսեմ։ Աղետի գոտու վրա ձեռքեր տաքացրածը խոսում է բանակի սպառազինությունից, 96-ին Երևանը տանկերով լցրածը՝ մարտի 1-ից և այլն։

Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի, որ սրանց պաշտոնավարման գարշահոտից երկիրս լիարժեք օդափոխվի։

Ինչ վերաբերում է տեսաուղերձներում երևացող բակին, ապա այդտեղ աճող բույսերը գոնե թթվածին են արտադրում, ոչ թե նրա նման պետական պաշտոններ զբաղեցնում։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Քոչարյան Անդրանիկը Սերժ Սարգսյանի վերջին տեսաուղերձները կոչել է «կիսաբաց լուսամուտ»։Հայ հասարակությանը այլեւս հայտնի…

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 9 августа 2020 г.