Աշխատեմ գրել առանց ավելորդ հուզական ելևէջների՝ ընդհամենը փաստի մասին

Կրթության ոլորտում տեղի ունեցող անշնորք և խիստ կասկածելի «գլոբալիստական տրնգին» պարզվում է իշխանության կողմից որակավորվում է, որպես՝ «ռազմավարական բարեփոխումներ»։Չգիտես ծիծաղել, ՛թե լացել այս բացահայտ աբսուրդին նայելով։

Կրկին հարց, ինչո՞վ է խանգարում իշխանություններին՝ «Հայոց Եկեղեցու Պատմություն» առանձին առարկան և ինչու՞ է ձուլվում «Հայոց գրականության» առարկան։

Հարցեր, որոնց պարզ և հստակ պատասխանները չենք ստացել մինչ այսօր, դե բացի տարբեր կգմս-ական չինովնիկներից ,որոնք լուրջ դեմքով ազգի գլխին կարդում են տարատեսակ դատարկ և անիմաստ բացատրական «լոլոներ»։

Վրաստանի ղեկավարությունը որոշեց փոխհատուցել իրենց քաղաքացիների աշնան և ձմռան սկզբի կոմունալ վճարները (մինչև 200 կվ հոսանք և 200 խ.մ գազ) + մոտ 80 դոլար գումար կհատկացնի մինչև՝ 17 տարեկան քաղացիներին։

Իսկ մեր երկրում նույնիսկ «լայաղ չարեցին» աննորմալ բարձր վարկային տոկոսները գոնե մի լումա իջեցնել (դե սառեցման մասին էլ չեմ խոսում)։

Ցավոք սրտի, այս ամենը Հայաստանում օրեցօր ուժգնացող սոցիալական աղետի ֆոնին։

Ամուլսարի խնդրի շուրջ վերջին օրերին, տեղի է ունենում բացահայտ խուժանություն։

Մարդիկ արդեն իրականում զայրացած և վիրավորված են, իսկ պատասխանատու այրերը «ոչ գվվում է, ոչ էլ բվվում»։

Ձեզ ի՞նչ եղավ…

Դուք չէի՞ք նախկինում առավոտից երեկո ճղում ձեզ մեջտեղից՝ Ամուլսարի թեմաների վերաբերյալ։

Ճիշտ հասկացեք ինձ․ ես ոչ մի դեպքում չեմ «դիպչում» ցավոտ կետերին, պարզապես վերը նշված հարցերը շատ լավ ցուցիչ են թե ի՞նչ է իրականում կատարվում։

Հ. Գ Հա մեկ էլ կրկին անգամ կխնդրեմ, որ ոչ ոք հանկարծ, ինչ-որ «խաղաղասիրական» կոչերով հանդես չգա թուրքերի և ադրբեջանցիների ուղղությամբ։ Տարածաշրջանային այս իրավիճակում «պացիֆիստական» և իբր «մարդասիրական» դրսևորումները կարող են հանգեցնել ռազմական լարվածության։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Աշխատեմ գրել առանց ավելորդ հուզական ելևէջների՝ ընդհամենը փաստի մասին։Կրթության ոլորտում տեղի ունեցող անշնորք և խիստ…

Опубликовано Arman Abovyan Четверг, 6 августа 2020 г.