ՀՀ իշխանությունը մերժում է Խորենացուն, Սայաթ-Նովային՝ թուրքն ու ադրբեջանցին յուրացնում են (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, գրականագետ Հայկազուն Ալվրցյանը։

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն այն բացառիկ ղեկավարն է, որը սեռական փոքրամասնություններին վերցրել է իր հովանու ներքո, հիշում եք, չէ՞, նրա երկարաշունչ ճառը` ի պաշտպանություն ԼԳԲՏ խմբի,

– սա այն բացառիկ կառավարությունն է, որը հսկայական գումարներ տրամադրեց տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանման համար,

– սա այն բացառիկ խորհրդարանն է, որը թույլատրեց, որպեսզի տրանսգենդերը երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնից խոսի իր՝ այդպիսին լինելու մասին,

– սա այն միակ իշխանությունն է, որի կրթության նախարարը սիրով ընդունում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին և փորձում նրանց խնդիրներին լուծում տալ,

-սա այն իշխանությունն է, որի օրոք ընդունվեց Լանզարոտեի վտանգավոր կոնվենցիան,

-սա այն միակ իշխանությունն է, որն ազգայնամոլություն է համարում` «հայ», «հայկական», «ազգ», «ազգային», «հայրենասիրություն» բառերի օգտագործումը, ու հիմա էլ պատրաստվում է ոչնչացնել մեր կրթական համակարգը` դպրոցական դասագրքերից հեռացնելով Խո­րե­նա­ցի, Նա­րե­կա­ցի, Շնոր­հա­լի, Քու­չակ, Ֆրիկ, Սա­յաթ-Նո­վա…

Իսկ ժողովուրդը շարունակում է լռել, ու փաստորեն ստացվում է, որ իր լռությամբ հաստատում է նրանց հակահայկայկան քաղաքականությունը:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։