Ջալալ Հարությունյանը հանձնարարել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի  մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցում էին նախապես հերթագրված քաղաքացիներ և մի խումբ զինծառայողներ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ մամուլի ծառայությունը:

Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական և այլ ոլորտներին: Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Մի շարք հարցեր էլ իրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում: