Էգոիստ գենդերիկներ ենք մեծացնելու․ ինչ սերունդ կունենանք տասը տարի հետո (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Գիտակից ծնող» նախաձեռնության համահիմնադիր, բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը: Կառավարությունը հանրային քննարկման է դրել առարկայական չափորոշիչները, որում նախաձեռնության մասնակիցները մի շարք մտահոգություններ են առանձնացրել և փոփոխությունների առաջարկություն կազմել, որն էլ փորձում են ներկայացնել կառավարությանը։ Թեև Նարինե Ներսիսյանն ասաց, որ իրենք նման առաջարկներ ներկայացրել էին նաև հանրակրթական չափորոշիչների մասին, սակայն դրանք հաշվի չեն առնվել։ Մյուս կողմից էլ կառավարության ներկայացրած հանրային քննարկումներն իրականում զուտ ձևական են, և մասնագիտական լիարժեք քննարկում ու երկխոսություն տեղի չի ունենում։ Ըստ էության այդ քննարկումները որևէ ազդեցություն չեն ունենում, և կառավարությունը կյանքի է կոչում ի սկզբանե որոշածը։
Նարինե Ներսիսյանը ներկայացրեց չափորոշիչների հետ կապված իր մտահոգությունները։
Մանրամասները՝ տեսանյութում