Մեր պետության հերթական փորձությունն է, թե որքանով «մեխի գլուխների» իշխանության օրոք հայ ժողովուրդն ու Հայոց բանակը տոկուն և ուժեղ կմնան

Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն, աստղաբաշխական պարգևավճարների հաշվին գնված նոր վերնաշապիկը հագնեն ու իմ տան դռների մոտ նվեր փոխանցողից պաշտոնյաների վերածվածների «բարձունքից» լրջորեն զբաղվեն խորհրդարանական դիվանագիտության խողովակներով աշխարհին ստեղծված իրավիճակի մասին լիարժեք ու ճշմարիտ խոսքը փոխանցելով։

Մեր պետության հերթական փորձությունն է, թե որքանով «մեխի գլուխների» իշխանության օրոք հայ ժողովուրդն ու Հայոց բանակը տոկուն և ուժեղ կմնան։

Կմնան։ Չեմ կասկածում։

Փառք Հային, Հայ զինվորին և Հայ սպային։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 14 июля 2020 г.