ԲՀԿ-ն ներկայացրել է հավաքներ իրականացելու սահմանափակումները և արգելքները չեղարկելու մասին նախագիծ (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ հատուկ նիստում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը անդրադառնալով ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի ևս մեկ ամսով երկարաձգմանը՝ հանդես եկավ ելույթով. «Տեղեկացնեմ, որ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է որոշման նախագիծ, որով նախատեսվում է չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298 Ն որոշման հավելվածի 4-րդ գլխով սահմանված հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացելու սահմանափակումները և արգելքները»: Պատգամավորը նշեց, որ այդ փաստաթուղթը մշակել են արտախորհրդարանական գործընկերների՝ «Հայրենիք» և «Դաշնակցություն» կուսակցությունների հետ համատեղ։

Մանրամասները՝ տեսանյութում