Ազգայինը այլընտրանք չունի

Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին հնչած Փաշինյանի ուղերձի ողնաշարը ազգային պետության գաղափարն էր։ Սա տարօրինակ կերպով հակադրվում է իշխանության երկու տարվա ապազգային գործունեությանը։ Ինչ է ստացվում՝ կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։

Վերջինիս դեպքում բոլոր ոլորտների զարգացման նոր ռազմավարությունը պետք է բխի մեր ազգային անվտանգության ողնաշարից և մեր ազգային շահից։

Մենք մի պետություն ենք, որի ազատ լինելիությունը, պետականության անխախտ ապագան և զարգացող կյանքը հնարավոր է կառուցել միայն ազգային գերամուր հիմքերով։

Ազգայինը այլընտրանք չունի՛։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին հնչած Փաշինյանի ուղերձի ողնաշարը…

Опубликовано Գևորգ Գևորգյան — Gevorg Gevorgyan Пятница, 10 июля 2020 г.