Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Վրաստանում վարակի 5 նոր դեպք է ավելացել. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 419 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 558 հազարից: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 245 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 220 հազար 500 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 135 հազար 828 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 759 հազար 103-ի, մահերինը՝ 69 հազար 254-ի: Հնդկաստանը 798 հազար 128  վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 21 հազար 654 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 713 հազար 936 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 11 հազար 017 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է: Պերուն առանձնանում է 316 հազար 448 ընդհանուր, 11 հազար 314 մահվան դեպքով:

Պերուին հաջորդում է Չիլին: Այստեց գրանցվել է  306 հազար 216 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 682 մարդ: Հաջորդո երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 300 հազար 136 է, մահացածները 28 հազար 401 են:

Մեծ Բրիտանիայում գրանցվել է 287 հազար 621 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին  տեղում՝ 44 հազար 602 մահվան դեպք: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 282 հազար 283  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 33 հազար 526 մարդ:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 252 հազար 720-ի, մահացածներինը՝ 12 հազար 447-ի:

Իտալիան տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել.  հաստատված դեպքերի թիվը երկրում 242 հազար 363 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 926:

Թուրքիան հայտնվել է 15-րդ տեղում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 209 հազար 962 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 300 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 23-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 585 է, որից ապաքինվել է 78 հազար 609-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 140-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 5 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  973-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 846-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 49-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 30 հազար 903 է: Վարակի հետևանքով մահացել է 546 մարդ, իսկ ապաքինվել է 18 հազար 709 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: