Սա չափազանց մտահոգիչ է և վտանգավոր…

Գիտե՞ք ինչ է կատարվում երկրում, երբ տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները զբաղված են, ոչ թե իրենց ուղղակի գործառույթով, այլ օրինակ օդում կախված լուռերի համաձայն առավոտից երեկո «լսում են» ընդդիմադիրներին և կազմակերպում են տեղեկատվական գրոհներ՝ իշխանության ընդիմախոսների հանդեպ, կամ պարզապես չեն հասկանում իրենց գործառույթների բնույթը։

Արդեն տևական ժամանակ է, ինչ թուրքական և ադրբեջանական հաքերների ձեռքերում հայտնվում են ՀՀ քաղաքացիների մասին տվյալներ, դրա հետ մեկտեղ մենք չգիտենք հաքերային գրոհների իրական ծավալները և չգիտենք, թե ի՞նչ գաղտնի տվյալներ են հայտնվել թշնամու մոտ։

Սա չափազանց մտահոգիչ է և վտանգավոր…

Կարծում եմ, որ այս հարցերին պետք է, ինչ որ կերպ լուծում տալ, հակառակ դեպքում հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Գիտեք ի՞նչ է կատարվում երկրում, երբ տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները զբաղված են, ոչ թե իրենց…

Опубликовано Arman Abovyan Среда, 8 июля 2020 г.