Ոստիկանապետ Վահե Ղազարյանն իր տեղակալների և նախկին ոստիկանապետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակել

Ոստիկանությունը հյատարարություն է տարածել, որում գրված է. «Օրերս զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Տեղեկացնում ենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում  նշանակվել է ծառայողական քննություն»:

Նշենք, որ խոսքը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի և ոստիկանության պետի երկու տեղակալների՝ Հայկ Մհրյանի և Արթուր Մարտիրոսյանի մասին է, որոնք ի դեպ, ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանի համակուրսեցիներն էին և հենց նա էլ նշանակել էր նրանց այդ պաշտոններում: