Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած ամենաերիտասարդ բուժառուն եղել է 65 տարեկան, ամենածերը՝ 83

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք, ապաքինվել է ևս 515 մարդ:

Արձանագրվել է մահվան 10 դեպք: Բուժառուները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է: