Ինչո՞ւ իշխանությունները շտապեցին ընդունել գույքահարկի բարձրացում նախատեսող օրենքը (տեսանյութ)

LIVenews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանն է, որի հետ խոսեցինք «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծից, որով 2021 թվականի հունվարի 1-ից և առաջիկա հինգ տարիներին աստիճանաբար կբարձրանա գույքահարկը։

Այս օրերին թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, տնտեսագետները պնդում էին, որ այս նախագծով բարձրանալու է գույքահարկը, իշխող ուժի ներկայացուցիչների ելույթներն այլ բանի մասին էին: Իմքայլականները վստահեցնում էին, որ նախագծով ոչ թե բարձրացվում, այլ իջեցվում է գույքահարկը:

Կարեն Սարգսյանը մանրամասնեց, թե ինչ ազդեցություն կունենա այս օրենքը թե քաղաքացիների, թե երկրի տնտեսության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում