Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալները Հայաստանի մասով և ընդհանուր գնահատականների համեմատությունը ԱԼԳ մյուս երկրների հետ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն իր նոր աշխատության մեջ անդրադառնում է Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալներին Հայաստանի մասով։

«Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմինը` ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է իր տարեկան զեկույցը  2019 թվականի մասով, որտեղ գնահատում է, թե ինչպես են անդամ երկրները կյանքի կոչել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները՝ խորհրդարանականների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել էր ԳՐԵԿՈ-ի գնահատման 4-րդ փուլի Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ 2-րդ զեկույցի հայերեն թարգմանությունը։ Սույն վերլուծությամբ փորձել ենք համեմատել Հայաստանին և Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներին տրված գնահատականները։ Անդրադարձել ենք նաև 4-րդ փուլի գնահատման զեկույցում Հայաստանին ներկայացված այն հանձնարարականներին, որոնք բավարար չափով չեն իրականացվել կամ իրականացման ընթացքում իշխանությունները թույլ են տվել էական բացթողումներ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրել են անբավարար ջանքեր։ Արդյունքում, տարբեր ուղղություններով առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ։»

Աշխատությունն ամբողջությամբ հետևյալ հղումով՝

https://www.luys.am/img/artpic/small/f233dec5144e810f2e55%D4%B3%D6%80%D5%A5%D5%AF%D5%B8.pdf