Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից

Չէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիները մոտ ավելացնելու դրույթները։

Հա, չմոռանամ ասել, որ հենց ի սկզբանե մենք դեմ էինք գույքահարկի համատարած բարձրացմանը և բազմաթիվ անգամներ առաջարկել ենք, որ օրինակ բարձրացնեն թանկարժեք գույքի գույքահարկը, իսկ միջին և ցածր կարգի գույքին ձեռք չտան։

Ի վերջո թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը, բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք…

Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից։

Հ.Գ. Անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները , որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարգի գույքի գույքահարկի թանկացման պատճառ` այս ծանր սոցիալական իրավիճակում:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Չէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական…

Опубликовано Arman Abovyan Среда, 24 июня 2020 г.