Ռուսաստանում իրականացվել է կորոնավիրուսի գրեթե 16 միլիոն թեստավորում

Կորոնավիրուսային վարակի թեստ կարելի է անել 747 ռուսական լաբորատորիաներում: Հունիսի 17-ի դրությամբ երկրում արդեն իրականացվել է COVID-19- ի շուրջ 16 միլիոն լաբորատոր ուսումնասիրություն: Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզորը»:

«Թեստավորում հնարավոր է իրականացնել 747 լաբորատորիաներում, որից 109 «Ռոսպոտրեբնադզորի» լաբորատորիաներում, 518 պետական ​​բժշկական կազմակերպություններում և 120 մասնավոր սեփականության լաբորատորիաներում»,- հստակեցնում են գերատեսչությունից:

Պարզելու համար, թե ինչպես անցնել թեստը յուրաքանչյուր առանձին տարածաշրջանում, ռուսները կարող են զանգահարել վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբ, ավելացրել են «Ռոսպոտրեբնադզորում»: