Նիկոլ Փաշինյանը նախկինացավ է կպել (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալել ենք երգահան, ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Հովներին։

Երգահանը խոսելով մշակութային բացերի մասին՝ նշեց, որ այսօր երկրում մշակույթը վատ  վիճակում է, և բազմաթիվ մշակութային գործիչներ սկսել են բարձրաձայնել մշակութային բացթողումները։

Մեր զրուցակցի խոսքով՝ հասարակությունն այժմ դիտում է շատ ցածրորակ ֆիլմեր, սերիալներ, 2018 թվականից ի վեր չեն ցուցադրվում որակյալ ֆիլմեր, որը կլինի ուսուցողական, հայեցի, փակում են մշակույթի նախարարությունը՝ միացնելով սպորտի, կրթության և գիտության բնագավառներին, որոնք իրար հետ անհամատեղելի են։

«Երկրում ահագնանում է կորոնավիրուսի վարակը, Հայաստանն այս հարցում ամբողջությամբ ձախողել է»,-նշեց Աննա Հովները։

Երեկ տեղի ունեցավ աննախադեպ դատավարական իրադարձություն՝ դատարանը որոշում կայացրեց  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ գրավի դիմաց ազատ արձակել։ Աննա Հովները այս որոշումը ողջունեց՝ ընդգծելով, որ սկզբից ևեթ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները կեղծ են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում