Մենք Ադրբեջանի վերածելու Հայրենիք չունենք

Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արևելյան Գործընկերության գագաթնաժողովը՝ օնլայն ձևաչափով։

Այս կարևորագույն հավաքին մասնակցելու են ինչպես Եվրոպական Միության ղեկավարությունը, անդամ պետությունների ղեկավարները, այնպես էլ ԱլԳ երկրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։

Այսօրվա խայտառակություններից հետո դժվար չէ պատկերացնել, որ Նիկոլի պատճառով խարխլխված հեղինակությամբ ու վնասված քաղաքական իմիջով Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի կողքին այլևս ոչ միայն այբենական կարգով (Armenia, Azerbaijan…), այլ իշխանության բռնարար բնույթով։

Մի՞թե չեք հասկանում, որ այս ամենն ուժեղ հարված է հասցնում երկրի պետական հարցերին, Արցախյան բանակցություններին, ազգային անվտանգությանը։

Որքան թուլացնում եք երկիրը ներսից, այդքան դրսից հարվածներ է ստանում պետությունը։ Այս երկու տարվա մեջ չհամոզվեցի՞ք։

Թե՞ դիտավորյալ եք անում։

Մենք Ադրբեջանի վերածելու Հայրենիք չունենք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովը՝ օնլայն ձեւաչափով։Այս կարեւորագույն հավաքին…

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 14 июня 2020 г.